Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

26.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Միքայել Աղաբաբյանին
(ք. Երևան, Սայաթ-Նովա 33, բն. 84)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.04.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Միքայել Աղաբաբյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը թիվ ԵԴ/11255/02/19 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2020 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Միքայել Աղաբաբյանի ընդդեմ Սյուզաննա Աղաբաբյանի, երրորդ անձինք` ՀՀ Կադաստրի կոմիտեի, «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտար Անահիտ Մինասյանի, «Էլիտ Հոլդինգ» ՍՊԸ-ի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Հայցվոր Միքայել Աղաբաբյանի վերջին հայտնի բնակության վայրը ք.Երևան, Սայաթ-Նովա 33, բն. 84 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ




Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`