Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/1000/02/20 քաղաքացիական գործով պատասխանող Սամվել Աշոտի Աղաջանյանին ուղղված դատական ծանուցում:

14.09.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Հայտնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲ ընկերությունն ընդդեմ Արսեն Սամվելի Աղաջանյանի, Անժելիկա Արայիկի Այվազյանի և Սամվել Աշոտի Աղաջանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր հաշվառման հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերով ծրարը հետ են վերադարձվել Դատարան և հնարավոր չէ ապահովել Ձեր ծանուցումը, ուստի Ձեր վերաբերյալ նշված դատավարական փաստաթղթերն ուղարկվել են նաև Ձեր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Դուք ծանուցվում եք նշված քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե` ք.Գորիս, Անկախության 4/1) դեպոնացված լինելու մասին, որոնց կարող եք ծանոթանալ սույն ծանուցման տեղադրման պահից տասնհինգօրյա ժամկետում:
Միաժամանակ հայտնում եմ, որ 2021թ. սեպտեմբերի 14-ին Դատարանը որոշում է կայացրել «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշման համաձայն` գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը սահմանվել է մինչև 2021թ. հոկտեմբերի 29-ը:
Նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021թ. նոյեմբերի 02-ին, ժամը 10:10-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե` ք.Գորիս, Անկախության 4/1, դատական նիստերի դահլիճ թիվ 1):

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Գորիս

Հեռ..` 0824-02-57-82

Էլ. փոստ`