Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱՔԴ/2505/02/10 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

22.10.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0057, ք.Երևան,Հալաբյան 41ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ h.shahnazaryan@court.am

Գործ թիվ ԵԱՔԴ/2505/02/10
<< >> հոկտեմբերի 2021թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Սեդա Հակոբյանին
/ՀՀ, ք.Երևան, Շիրակի 2 նրբ., 14-9/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Մարիամ Նախշքարյանի ընդդեմ Ռիմա Նախշքարյանի, Միսակ Նախշքարյանի, Սեդա Հակոբյանի` Միսակ Նախշքարյանի և Սեդա Հակոբյանի ունեցած 3/8 բաժնի 1/3 բաժնեմասի նկատմամբ Մարիամ Նախշքարյանի սեփականության իրավունքը ճանաչելու, համապատասխանաբար ժառանգական զանգվածում վերջիններիս ունեցած բաժնեմասը հօգուտ Մարիամ Գևորգի Նախշքարյանի պակասեցնելու և որպես իրավական հետևանք մասնակի` 1/3 մասով Երևանի Թավրիզյան փողոց թիվ 31 հասցեի անշարժ գույքի 3/8-րդ մասով /յուրաքանչյուրին 1/16 մաս/ պատասխանողներ Սեդա Հակոբյանի և Միսակ Նախշքարյանի անվամբ 23.12.2010 թվականին կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի նոյեմբերի <<23>>-ին, ժամը՝ <<12:00>>-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ քաղաքացիական գործով Դատարանի նստավայրը տեղափոխվել է և դատական նիստը կայանալու է ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեում:


Հարգանքով`

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`