Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/6609/02/21 քաղաքացիական գործով հաղորդագրություն Արայիկ Արամայիսի Մկրտչյանին մահացած ճանաչելու մասին

09.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Թիվ ԼԴ/6609/02/21 քաղաքացիակա գործով
Արայիկ Արամայիսի Մկրտչյանին մահացած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Մկրտչյան) վարույթում քննվում է Արմինե Արայիկի Մկրտչյանի դիմումը՝ Արայիկ Արամայիսի Մկրտչյանին մահացած ճանաչելու մասին:
Ըստ դիմումի՝ 23.05.2016 թվականին ոստիկանության Վաանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետի կողմից հասցեագրված գրությամբ հայտնվել է, որ 19.04.2012թ. ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի Միտիշի Մունիցիպիալ Վարչության քրեական հետախուզության բաժնից ստացվել է գրություն, որով հայտնվել է, որ 2012 թվականի հունվարի 12-ին ՌԴ Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքի Կալինին փող. թիվ 4 տան դիմաց գտնվող անբնակ տարածքում հայտնաբերվել է Վանաձոր քաղաքի Աճառյան փողոցի 13 շ., 1 բն. բնակիչ 07.11.1964 թ. ծնված Արայիկ Արամայիսի Մկրտչյանի դիակը:
Արայիկ Արամայիսի Մկրտչյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցող քաղաքացիներին, կազմակերպություններին և հիմնարկ-ձեռնարկություններին խնդրվում է այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /հասցե՝ ՀՀ, ք. Վանաձոր, Մ. Գոշի 6/:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մ.Գոշի 6

Հեռ..` /0322/2-40-39

Էլ. փոստ`