Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ4/0954/02/21 քաղաքացիական գործով դեպոնացման մասին ծանուցում

12.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Սիլվարդ Սամսոնի Բադիկյանին
/ՀՀ Լոռու մարզ, գ. Ջրաշեն, 1փ., տ. 40/

Ըստ հայցի «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության ընդդեմ Վաղարշ Սանասարի Ասատրյանի, Սիլվարդ Սամսոնի Բադիկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԼԴ4/0954/02/21 քաղաքացիական գործի քննությունը հետաձգվել է` նշանակվելով մեկ այլ հերթի:
Գործի քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ներկայանալու ժամանակը` 2021թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 10:15-ին։
Ներկայանալու վայրը` Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը։
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ մինչև դատական նիստի օրը` ժամը 10-ից մինչև 17-ը, ընդմիջման ժամերն են` ժամը 13-ից մինչև 14-ը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Մկրտչյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության ընդդեմ Վաղարշ Սանասարի Ասատրյանի, Սիլվարդ Սամսոնի Բադիկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մասի համապատասխան` հրապարակային ծանուցվում եք, որ նշված քաղաքացիական գործով գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշմամբ վճռի հրապարակման օր է համարվել 11․01.2022 թվականը: Միաժամանակ տեղեկացվում եք, որ կարող եք ծանոթանալ քաղաքացիական գործի նյութերին, որոնք դեպոնացված են առաջին ատյանի դատարանում:
Տեղեկացվում եք, որ նույն օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Դատավորի գործավար` Լ․ Դանիելյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մ.Գոշի 6

Հեռ..` /0322/2-40-39

Էլ. փոստ`