Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/10578/02/21 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

16.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/10578/02/21
ԴԴ 23
«____»______________ 2021թ.
Պատասխանող` Գևորգ Վալտերի Բաղյանին
Հասցե`ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Սևան 4/1, 39 բնակարան



Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Արզումանյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Յուքոմ» ՓԲԸ-ի ընդդեմ Հովհաննես Բորիսի Դալլաքյանի, Գևորգ Վալտերի Բաղյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։

Օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատավարական փաստաթղթերը ուղարկվել է Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Աբովյանի նստավայրում (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Կոտայքի 8):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցագիրը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են Դատարանի գրասենյակ՝ (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1):
Տեղեկացնում եմ, որ իրավունք ունեք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել հայցադիմումի պատասխան, իսկ հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1

Հեռ..` +374 223 2-6926

Էլ. փոստ`