թիվ ԳԴ1/2409/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Հայկ Պարգևի Սողոմոնյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
17.11.2021
Քաղաքացիական գործով պատասխանող
Հայկ Պարգևի Սողոմոնյանին
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Ծովասար, 2 փ., տուն 8
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/2409/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Արշավիր Մամիկոնի Ստեփանյանի ընդդեմ Հայկ Պարգևի Սողոմոնյանի, երրորդ անձ՝ Տաիսա Գառնիկի Սողոմոնյան՝ ընդհանուր սեփականությունից բաժնեմաս առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Հայկ Պարգևի Սողոմոնյանին (Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Ծովասար, 2 փ., տուն 8), սակայն ծրարը վերադարձվել է դատարան`«չպահանջված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՇԱՀԲԱԶՅԱՆ