Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/14596/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵԴ/14596/02/19
17.11.2021 թ.

Նարինե Գրիգորյան
/ք․Երևան, Շերամի փող․, 13 շ․, 10բն․/
/ք․Երևան, Անդրանիկի փող․, 40/7/
Երևան քաղաքի րնդհանուր իրավասության դատարանի վարույթում է քննվում քաղաքացիական գործն րստ հայցի Միհրան Հակոբյանի հայցն ընդդեմ <<Կոնվերս բանկ>> ՓԲ ընկերության, Վահրամ Հակոբյանի և Անի Գրիգորյանի առոչինչ գործարքի անվավարեւոթյան հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի եթե առաջին ատյանի դատարանր գտնում Է, որ դատական ակտր կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում Է տվյալ անձանց՝ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ։
Դատարանր, նկատի ունենալով, որ ներկայացված հայցով վիճարկվում Է Ձեր որպես քաղաք Երևան,Անդրանիկի փողոց, 40/7 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ շահերը, գտնում Է, որ սույն քաղաքացիական գործով դատական ակտը կարող Է ազդել Ձեր իրավունքների և պարականությունների վրա, ուստի դատարանր ծանուցում Է Ձեզ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու Ձեր իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ։
Մասնավորապես համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38–րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը (.. .):
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա։
Քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակվել է 2022 թվականին փետրվարի 08-ին, ժամը` 16:00-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Արաբկիր նստավայրում /հասցեն` ք. Երևան, Հր․Ներսիսյան 10, թիվ 6 դատական նիստերի դահլիճ/:
ԴԱՏԱՎՈՐ Ա․ՓԻԼՈՍՅԱՆ

Հասցե` ք․Երևան,Հր․Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 241962,115

Էլ. փոստ`