Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/27612/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/27612/02/20
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երրորդ անձ Արմեն Սարոյան
/ք․Երևան, Սարմենի փող․, 66ա կամ 66/3 տ․/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Նաիրա Սարոյանի ընդդեմ Էդուարդ Սարոյանի, ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար՝ Մարինե Սարգսյանի, Երևան նոտարական տարածքի նոտար՝ Ա․Մազմանյանի,Աշոտ Սարոյանի,երրորդ անձինք՝ Արմեն Սարոյանի և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ ՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և հայցվորի ժառանգություն ընդունած ժառանգ ճանաչելու, սեփականության իրավունքը ճանաչելու, որպես հետևանք անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես երրորդ անձ:
Քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2022 թվականին փետրվարի 21-ին, ժամը` 14:20-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Արաբկիր նստավայրում /հասցեն` ք. Երևան, Հր․Ներսիսյան 10, թիվ 6 դատական նիստերի դահլիճ/:

ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասի` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվոմ է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 11.10.2021թ.` հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին որոշում:
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Հր․Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 241962,115

Էլ. փոստ`