Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ1/1257/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

29.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Մարատ Արայիկի Գնունյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Աստղաձոր, Անդրանիկի փող., 2 տուն

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Արայիկ Հայկի Գնունյանի, Հայկանուշ Արայիկի Գնունյանի, Մարատ Արայիկի Գնունյանի և Մարգարիտա Ազատի Գնունյանի` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու պահանջի մասին:
Դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Մարատ Արայիկի Գնունյանին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Աստղաձոր, Անդրանիկի փող., 2 տուն), սակայն ծրարը վերադարձվել է Դատարանին:



Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:


Առդիր՝

 Դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը կից գրությամբ


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՓԻՆԱՉՅԱՆ






ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/1257/02/21
ք. Մարտունի 2021 թ.

ՈՐՈՇՈՒՄ
ԴԱՏԱՇԻՆԱՐԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԱՊՐԱՆՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան)


նախագահությամբ դատավոր՝ Գ.Մինասյանի
քարտուղարությամբ՝ Մ. Ավետիսյանի


2021 թվականի նոյեմբերի 23-ին
դռնբաց դատական նիստում քննության առնելով թիվ ԳԴ1/1257/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Արայիկ Հայկի Գնունյանի, Հայկանուշ Արայիկի Գնունյանի, Մարատ Արայիկի Գնունյանի և Մարգարիտա Ազատի Գնունյանի` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու պահանջի մասին, հայցվորի միջնորդությունը` դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/1257/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Արայիկ Հայկի Գնունյանի, Հայկանուշ Արայիկի Գնունյանի, Մարատ Արայիկի Գնունյանի և Մարգարիտա Ազատի Գնունյանի` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու պահանջի մասին:
Հայցադիմումով հայցվորի ներկայացուցիչը միջնորդել է նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:
Քննարկելով միջնորդությունը` Դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փորձագետի եզրակացությունը գործի քննության ընթացքում գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործում պահանջող հարցերի բացահայտման և պարզաբանման նպատակով ձեռք բերված գրավոր փաստաթուղթն է, որը տրվում է փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը կարող է փորձաքննություն նշանակել գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր նախաձեռնությամբ։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր արտահայտած դիրքորոշումներում նշել է, որ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության բավարարման կամ մերժման հարցը լուծելիս դատարանը պետք է անդրադառնա այն հարցին, թե արդյոք ներկայացված միջնորդությամբ նշանակվող փորձաքննության արդյունքում կարող է պարզվել գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստ (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի թիվ ԵՇԴ/1406/02/09 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշումներում անդրադարձել է փորձաքննություն նշանակելու միջնորդության քննարկման հարցին և նշել, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-259 (ՎԴ) որոշումը):
Սույն քաղաքացիական գործով հայցվորի ներկայացուցիչը ներկայացրել է գրավոր միջնորդություն՝ դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու մասին, փորձագետին առաջադրելով հետևյալ հարցերը.
• Արդյո՞ք հնարավոր է ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում գտնվող՝ թիվ 05-013-0328-0109 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից բնեղենով առանձնացնել պատասխանող Արայիկ Հայկի Գնունյանի բաժինը, թե՝ ոչ, եթե այո ապա ի՞նչ եղանակով:
• Փորձաքննության կատարման պահին որքա՞ն է կազմում ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում գտնվող՝ թիվ 05-013-0328-0109 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի շուկայական արժեքը և պատասխանող Արայիկ Հայկի Գնունյանի բաժնեմասի շուկայական արժեքը:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Հայցվորի կողմից ներկայացված միջնորդությամբ նշանակվող փորձաքննության արդյունքում կարող է պարզվել գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստ, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է նշանակել դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել <<Հայաստանի Հանրապետության փորձաքննությունների ազգային բյուրո>>ՊՈԱԿ-ին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանն իրավունք ունի կաuեցնել գործի վարույթը, եթե նշանակվել է փորձաքննություն:
Վերոնշյալից հետևում է, որ փորձաքննության նշանակումը օրենսդիրը դիտարկում է որպես գործի վարույթը կասեցնելու հիմք:
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթը պետք է կասեցնել մինչև փորձաքննության ավարտը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ, 157-րդ, 160-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԳԴ1/1257/02/21 քաղաքացիական գործով նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի կատարումը <<Հայաստանի Հանրապետության փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱԿ-ին:
Փորձագետներին առաջադրել հետևյալ հարցերը.
1.1 Արդյո՞ք հնարավոր է ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում գտնվող թիվ 05-013-0328-0109 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից բնեղենով առանձնացնել պատասխանող Արայիկ Հայկի Գնունյանի բաժինը, թե՝ ոչ, եթե այո ապա ի՞նչ եղանակով:
1.2 Փորձաքննության կատարման պահին որքա՞ն է կազմում ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում գտնվող՝ թիվ 05-013-0328-0109 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի շուկայական արժեքը և պատասխանող Արայիկ Հայկի Գնունյանի բաժնեմասի շուկայական արժեքը:
2. Փորձագետներին նախազգուշացնել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և նախազգուշացնելու մասին ստորագրությունը եզրակացության հետ միասին ուղարկել Դատարան:
3. Եզրակացություն տալու համար փորձագետին (փորձագետներին) տրամադրել թիվ ԱՏ-04092020-05-0894 տեղեկանքի պատճեն:
4. Փորձաքննությանը մասնակից դարձնել գործին մասնակցող անձանց՝ նրանց պարտավորեցնելով փորձագետներին ներկայացնել փորձաքննության կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ այդպիսիք պահանջվելու դեպքում:
5. Պարտավորեցնել պատասխանողներին չխոչընդոտելու փորձաքննության անցկացմանը:
6. Որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ խոչընդոտող կողմի հաշվին:
7. «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲԸ-ին պարտավորեցնել կատարելու փորձաքննության ծախսերը:
8. Թիվ ԳԴ1/1257/02/21 քաղաքացիական գործի վարույթը կասեցնել՝ մինչև փորձագիտական եզրակացության ստանալը:
9. Որոշումը՝ գործի վարույթը կասեցնելու մասով, կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան այն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում:


ԴԱՏԱՎՈՐ՝ Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` +374 262 4-48-47

Էլ. փոստ`