Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/2858/02/20 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

29.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով,ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով

Հա. ԿԴ/2858/02/20 քաղաքացիական գործով
Պատասխանող՝ Արամ Արմենի Ղարիբյանին
/ Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Ազատության պող․, 7ա շենք, բն․ 9 և 10/


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Մարինե Յակովի Սարգսյանի ընդդեմ Լուսինե Գուրգենի Ստեփանյանի և Արամ Արմենի Ղարիբյանի՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջի մասին հա. ԿԴ/2858/02/20 քաղաքացիական գործը:
Միաժամանակ ծանուցվել եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 07.03.2022 թվականին, ժամը՝ 14։00-ին։
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով Դատարանի Չարենցավանի նստավայր /հասցե` ք. Չարենցավան, Երիտասարդական 2/1, հա. 1 դատական նիստերի դահլիճ/
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղեթերը դեպոնացված են Դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:



Դատավոր Ա. Օհանյանի օգնական` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ,Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան,Երիտասարդության 2/1

Հեռ..` +374-226-4-51-56

Էլ. փոստ`