թիվ ԳԴ/0075/02/16 քաղաքացիական գործով պատասխանող Աննա Ռազմիկի Կատվալյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
29.11.2021
Քաղաքացիական գործով պատասխանող
Աննա Ռազմիկի Կատվալյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Միքայելյան, տուն 40
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0075/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Աննա Ռազմիկի Կատվալյանի, Նորիկ Վաչիկի Հայթյանի, Ռազմիկ Արամայիսի Կատվալյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
25.11.2021թվականի նախնական դատական նիստում Դատարանը արձանագրային որոշմամբ սահմանել է սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերը: Թիվ ԳԴ/0075/02/16 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխվել է հետևյալ կերպ.
1.1. Հայցվոր «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության վրա դնել հետևյալ փաստերի ապացուցման պարտականությունը.
• «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության և Աննա Ռազմիկի Կատվալյանի միջև վարկային իրավահարաբերությունների ծագման փաստը,
• Վարկային պայմանագրով սահմանված գումարը Աննա Ռազմիկի Կատվալյանին տրամադրելու փաստը,
• «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության, Նորիկ Վաչիկի Հայթյանի և Ռազմիկ Արամայիսի Կատվալյանի միջև երաշխավորության իրավահարաբերությունների ծագման փաստը,
• Պատասխանողների կողմից պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու փաստը և պարտավորության չափը:
1.2.Պատասխանողներ Աննա Ռազմիկի Կատվալյանի, Նորիկ Վաչիկի Հայթյանի, Ռազմիկ Արամայիսի Կատվալյանի վրա դնել հետևյալ փաստի ապացուցման պարտականությունը.
• Վարկային պայմանագրով սահմանված գումարը չստանալու փաստը:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0075/02/16 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2022 թվականի ապրիլի 04-ին, ժամը 16:50-ին՝ դատարանում (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ`ք.Գավառ, Սայադյան 18 հասցեով:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18
Հեռ..` (0264)- 2-42-44, (0264)- 2-36-01
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`