թիվ ԳԴ/0282/02/16 քաղաքացիական գործով պատասխանող Խաչիկ Սամվելի Հերգնյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
29.11.2021
Քաղաքացիական գործով պատասխանող
Խաչիկ Սամվելի Հերգնյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Արծրունի եղբայրներ 2/4
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0282/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Խաչիկ Սամվելի Հերգնյանի, Ստեփան Սմբատի Կարապետյանի, Վարդգես Սամվելի Գուլաբյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
25.11.2021թվականի նախնական դատական նիստում Դատարանը արձանագրային որոշմամբ սահմանել է սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերը: Թիվ ԳԴ/0282/02/16 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխվել է հետևյալ կերպ.
1.1. Հայցվոր «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության վրա դնել հետևյալ փաստերի ապացուցման պարտականությունը.
• «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության և Խաչիկ Սամվելի Հերգնյանի միջև վարկային իրավահարաբերությունների ծագման փաստը,
• Վարկային պայմանագրով սահմանված գումարը Խաչիկ Սամվելի Հերգնյանին տրամադրելու փաստը,
• «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության, Ստեփան Սմբատի Կարապետյանի, Վարդգես Սամվելի Գուլաբյանի միջև երաշխավորության իրավահարաբերությունների ծագման փաստը,
• Պատասխանողների կողմից պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու փաստը և պարտավորության չափը:
1.2.Պատասխանողներ Խաչիկ Սամվելի Հերգնյանի, Ստեփան Սմբատի Կարապետյանի, Վարդգես Սամվելի Գուլաբյանի վրա դնել հետևյալ փաստի ապացուցման պարտականությունը.
• Վարկային պայմանագրով սահմանված գումարը չստանալու փաստը:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0282/02/16 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2022 թվականի ապրիլի 04-ին, ժամը 16:30-ին՝ դատարանում (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ`ք.Գավառ, Սայադյան 18 հասցեով:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18
Հեռ..` (0264)- 2-42-44, (0264)- 2-36-01
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`