Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ/0261/02/16 քաղաքացիական գործով պատասխանող Սուսաննա Վարդգեսի Կատվալյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

29.11.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (1998 թվականի հունիսի 17-ի) 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Սուսաննա Վարդգեսի Կատվալյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Միքայելյան, տուն 40

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0261/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Սուսաննա Վարդգեսի Կատվալյանի, Աննա Ռազմիկի Կատվալյանի, Ռազմիկ Արամայիսի Կատվալյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
25.11.2021թվականի նախնական դատական նիստում Դատարանը արձանագրային որոշմամբ սահմանել է սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերը: Թիվ ԳԴ/0261/02/16 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխվել է հետևյալ կերպ.
1.1. Հայցվոր «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության վրա դնել հետևյալ փաստերի ապացուցման պարտականությունը.
• «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության և Սուսաննա Վարդգեսի Կատվալյանի միջև վարկային իրավահարաբերությունների ծագման փաստը,
• Վարկային պայմանագրով սահմանված գումարը Սուսաննա Վարդգեսի Կատվալյանին տրամադրելու փաստը,
• «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության, Աննա Ռազմիկի Կատվալյանի և Ռազմիկ Արամայիսի Կատվալյանի միջև երաշխավորության իրավահարաբերությունների ծագման փաստը,
• Պատասխանողների կողմից պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու փաստը և պարտավորության չափը:
1.2.Պատասխանողներ Սուսաննա Վարդգեսի Կատվալյանի, Աննա Ռազմիկի Կատվալյանի և Ռազմիկ Արամայիսի Կատվալյանի վրա դնել հետևյալ փաստի ապացուցման պարտականությունը.
• Վարկային պայմանագրով սահմանված գումարը չստանալու փաստը:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/0261/02/16 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2022 թվականի ապրիլի 04-ին, ժամը 16:30-ին՝ դատարանում (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ`ք.Գավառ, Սայադյան 18 հասցեով:

Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44, (0264)- 2-36-01

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`