Թիվ ԵԴ/1761/02/20 քաղաքացիական գործով Դատական ծանուցագիր
01.12.2021
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Թիվ ԵԴ/1761/02/20 քաղաքացիական գործով
Դատական ծանուցագիր
Պատասխանող` Ստելլա Փարսադանի Գևորգյանին
/ ք. Երևան, Ա. Սերոբի 2ա-59 /
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/1761/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Քրիստինե Յուրիկի Մանուկյանի և Դավիթ Գագիկի Ավետիսյանի /օրինական ներկայացուցիչ Քրիստինե Յուրիկի Մանուկյան/ ընդդեմ «Ինտերստանոկ» գիտաարտադրական ձեռնարկություն ԲԲ ընկերության, Ստելլա Փարսադանի Գևորգյանի, Անդրանիկ Աշոտի Կարապետյանի, Ռաֆայել Գագիկի Ավետիսյանի, Դավիթ Աշոտի Կարապետյանի, երրորդ անձինք՝ ՀՀ կադաստրի կոմիտե, Երևանի քաղաքապետարան՝ շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու և սեփականության իրավունքի ճանաչման պահանջների մասին:
Դատական նիստը նշանակված է 18.01.2022 թվականին, ժամը 10:15-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:
Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162 ա
Հեռ..` +374 10 57-67-84
Էլ. փոստ`