Թիվ ԵՇԴ/1618/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր`
20.12.2021
Քաղաքացիական գործ`
ԵՇԴ/1618/02/15
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Գայանե Մուշեղի Հայրապետյանին
/ք. Երևան, Շահումյան փ., 6 շ., 48 բն./
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել քաղաքացիական գործն ըստ հայցի Գայանե Մուշեղի Հայրապետյանի ընդդեմ Սևակ Պետրոսի Պետոյանի, Սիրարփի Մարգարի Մարգարյանի, Մարի Մարգարի Մարգարյանի, Գրիգոր Մարգարի Մարգարյանի և Խաչատուր Մարգարի Մարգարյանի, երրորդ անձ` Սիրարփի Իգորի Օսիպյան` հայրությունը ճանաչելու, ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված համարելու պահանջի մասին և ըստ հայցի Սիրարփի Իգորի Օսիպյանի ընդդեմ Մարի, Սիրարփի, Գրիգոր և Խաչատուր Մարգարի Մարգարյանների ու Սևակ Պետոյանի (երրորդ անձ` Գայանե Հայրապետյան)` Եփրեմ Մարգարի Մարգարյանին իրեն` Սիրարփի Օսիպյանի կենսաբանական (բիոլոգիական) հայր ճանաչելու ու, որպես հետևանք, Սիրարփի Իգորի Օսիպյանի 12.12.1992թ. թիվ 38/13 ծննդյան ակտի պետական գրանցումը` հայրանվան մասով, անվավեր ճանաչելու և Եփրեմ Մարգարյանի մահից հետո մնացած ժառանգական զանգվածի 1/2 մասով ժառանգ ճանաչելու պահանջների մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել հայցվոր Սիրարփի Իգորի Օսիպյան ներկայացուցչի՝ հայցի ապահովման միջոցները վերացնելու մասին միջնորդությունը, որի քննարկման համար հրավիրվել է դատական նիստ, որին Դուք հրավիրվում եք մասնակցելու որպես պատասխանող:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։
Միջնորդության քննությունը նշանակվել է 2022թ. հունվարի 05-ին, ժամը 10:30-ին, ք. Երևան, Հալաբյան փողոց 41ա հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 4:
Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան
Հասցե` ք․ Երևան, Հալաբյան փողոց 41ա
Հեռ..` +37410 51-18-13 411
Էլ. փոստ`