Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/13905/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.12.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ`
ԵԴ/13905/02/21

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Սուսաննա Էդուարդի Համբարձումյանին
/ք. Երևան, Շենգավիթ վ/շ, Կողբի 1-ին փ., 13 տ./


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Վարդանյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործի՝ ըստ հայցի Սուսաննա Էդուարդի Համբարձումյանն ընդդեմ «Ակբա Բանկ» ՓԲ ընկերության, Էդուարդ Մարտինի Մարտիրոսյանի և «Գևորգ-Արամ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյանի՝ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (ներկայանալու վայրը՝ ք. Երևան, Հալաբյան փողոց 41ա, 11-րդ հարկ, ներկայանալու ժամանակը՝ 2022թ հունվարի 12-ին, ժամը 11:40-ին), որպես հայցվոր։

Խնդրում ենք նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը (անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում)։

Տեղեկացվում է, որ դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելն արգելք չէ գործի քննության համար և նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան

Հասցե` ք․ Երևան, Հալաբյան փողոց 41ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`