Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/12011/02/18 քաղաքացիական գործով Դատական ծանուցագիր

21.12.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵԴ/12011/02/18 քաղաքացիական գործով
Դատական ծանուցագիր
Պատասխանող` Թամարա Կոլյայի Հարությունյանին
/ ք. Երևան, Արշակունյաց 46 / 2 շենք, բն. 58 /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/12011/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Աշոտ Սամվելի Ստեփանյանի, Մառլեն Ստեփանյանի, Վառվառա Մնացականյանի, Թամարա Կոլյայի Հարությունյանի, Սամվել Մառլենի Հարությունյանի, Գուրգեն Սամվելի Ստեփանյանի՝ գույքի նկատմամբ մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինն որոշելու, Աշոտ Ստեփանյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, Աշոտ Ստեփանյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և ընդհանուր գույքում պատասխանող Աշոտ Ստեփանյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:


Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով դատական նիստը նշանակված է 12.04.2022 թվականին, ժամը 12:00-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան,Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:

Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162 ա

Հեռ..` +374 10 57-67-84

Էլ. փոստ`