Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցագիր թիվ ԱՎԴ1/0356/02/12 քաղաքացիական գործով Պատասխանողներ Արթուր Սիմոնյանի, Սյուզաննա Ղազարյանի, Մելանյա և Գեղամ Սիմոնյաններին

23.12.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Դատական ծանուցագիր թիվ ԱՎԴ1/0356/02/12 քաղաքացիական գործով

Պատասխանողներ Արթուր Սիմոնյանի, Սյուզաննա Ղազարյանի, Մելանյա և Գեղամ Սիմոնյաններին
ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Պուշկինի14/9,
ք. Վեդի Արարատյան փողոց 40 շենք տուն 5

Հայտնվում է, որ թիվ ԱՎԴ1/0356/02/12 քաղաքացիական գործով ըստ հայցի Սամվել Խաչատրյանի ընդդեմ Արթուր Սիմոնյանի, Սյուզաննա Ղազարյանի, Արծրուն, Մելանյա և Գեղամ Սիմոնյանների՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պատասխանողի բաժնեմասն առանձնացնելու և առանձնացված բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին դատաքննությունը նշանակված է 2022 թվականի փետրվարի 02-ին՝ ժամը 16:00-ին:
Նշանակված օրն ու ժամին ներկայացեք Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան (անձը հաստատող փաստաթղթով) (դատական նիստերի դահլիճ թիվ- 3):
Չներկայանալու դեպքում դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդված):

Նախագահող դատավոր՝ Ռուբինա Աթոյան

Դատական նիստերի քարտուղար՝ Քնարիկ Կոխլիկյան

Ծանոթություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան` դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբոջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում, մասնավորապես, պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ) արդյոք հայցվորի ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց Դուք կարող եք ծանոթանալ սույն գրությունը ստանալու պահից 1 շաբաթյա ժամկետում:

Հասցե` Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` 02350104

Էլ. փոստ`