Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/0043/02/21 քաղաքացիական գործով «Լյուքսրուֆ» ՍՊԸ-ին

28.12.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6 մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

«Լյուքսրուֆ» ՍՊԸ-ին
Հասցե՝ ք. Երևան, Էրեբունի, Ջրաշեն 1-ին փող., 2-րդ նրբ., 1 տուն

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/0043/02/21 քաղաքացիական գործը ՌԴ Կոստրոմայի մարզի արբիտրաժային դատարանի՝ «Լյուքսրուֆ» ՍՊԸ-ի վերաբերյալ իրավական օգնության հարցումը՝ սահմանված կարգով ընթացք տալու և քննարկման արդյունքում «Տնտեսական գործունեության իրականամցման հետ կապված վեճերի լուծման կարգի մասին» 20.03.1992թվականի Կիևի համաձայնագրով նախատեսված՝ ռուսերեն լեզվով կազմված և պատշաճ վավերացված դատավարական փաստաթղթերը իրավասու մարմնին փոխանցելու վերաբերյալ:
Սույն ծանուցագրով տեղեկացնում ենք, որ թիվ ԵԴ/0043/16/21 քաղաքացիական գործով Դուք հրավիրվում (կանչվում) եք մասնակցելու վերոհիշյալ քաղաքացիական գործով 2022թ. հունվարի 26-ին ժամը 14:20-ին նշանակված դատական նիստին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10), թիվ 2 դատական նիստերի դահլիճում:
Տեղեկացնում ենք, որ դատարան չներկայանալու դեպքում պարտավոր եք չներկայանալու պատճառների մասին նախապես հայտնել դատարանին:
Տեղեկացնում ենք նաև, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատավարական փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10 հասցեով:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Հասցե` ք. Երևան Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 209776

Էլ. փոստ`