Թիվ ԼԴ/2098/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
03.01.2022
հայցվոր` Անդրեյ Ալեքսեևիչ Չիչյովի
ներկայացուցիչ՝ Արմենակ Մանթաշյանին
հասցեն` Տավուշի մարզ, ք.Իջևան, փ. Գանինի, 13 շենք /Կենցաղի շենք, 2-րդ հարկ/
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Անդրեյ Ալեքսեևիչ Չիչյովի ընդդեմ ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովոյի համայնքապետարանի` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 16․02.2022 թվականին, ժամը 09:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ի․ԱՍԱՏՐՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`