Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռու մարզի Օձունի համայնքապետարանում կայանալիք մրցույթի մասին

04.01.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձունի համայնքապետարանի աշխատակազմ
Հողային օրենսգիրք 48/1



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Լոռու մարզի Օձունի համայնքապետարանը 2022 թվականի, փետրվարի 16-ին, հայտարարում է հողամասի կառուցապատման բաց մրցույթ, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի, հետևյալ լոտով՝
Լոտ 1. Օձուն համայնքի, Օձուն գյուղի կադաստրային քարտեզի, 06-112-0982-0005 ծածկագրով, փողոց 5 թիվ 12/3 հասցեում գտնվող, 0,00217 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման հողամաս՝ ընդհանուր օգտագործման գործունեություն իրականացնելու նպատակով։
Մրցույթի մեկնարկային գինը կազմում է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ, նախավճարի և քայլի չափը մեկնարկային գնի 5%, մասնակցության վճար՝ 10000 (տաս հազար) ՀՀ դրամ։
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 16-ին ժամը 11։00-ին, Լոռու մարզի Օձուն համայնքապետարանում (գյուղ Օձուն, փողոց 6 շենք 10 հասցեում)։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ Օձունի համայնքապետարան՝ ամեն աշխատանքային օր ժամը 9։00-ից 18։00-ը: Մրցույթում հաղթող է ճանաչվում մրցութային հանձնաժողովի որոշմամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը։
Հայտերն ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի փետրվարի 13-ը։
Լոտերի ուսումնասիրության և կանոնակարգին ծանոթանալու համար ներկայանալ Օձունի համայնքապետարան կամ զանգահարել +37477707038 կամ +37477566724 հեռախոսահամարներով։

Հասցե` Օձուն համայնք գյուղ Օձուն փողոց 6 շենք 10

Հեռ..` +37477566724

Վեբ կայք` odzun.am

Էլ. փոստ`