Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ3/0707/02/21 քաղաքացիական գործով ծանուցում

05.01.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ կետով

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Գրասենյակ` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, հեռ. (0242) 2-18-98,
աշխատակազմի (ոչ պաշտոնական) էլեկտրոնային հասցեն` dataran.maralik999@mail.ru

Գործ թիվ ՇԴ3/0707/02/21
Ե-_________/22
<<05>> հունվարի 2022թ

Հրապարակային ծանուցում

Քաղաքացիական գործով պատասխանող
Ռազմիկ Ոսկանի Սուքիասյանին
/ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Անկախության փողոց, շենք 31, բն.44/

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Ա.Աթանեսյանի (այսուհետ՝ Դատավոր) 27.05.2021 թվականի որոշման համաձայն՝ «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Գեղանուշ Ալեքսանի Սուքիասյանի, Կատյա Ոսկանի Սուքիասյանի, Ռազմիկ Ոսկանի Սուքիասյանի հայցվորի սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Անկախության փողոց, շենք 31, 43 բնակարանը պատասխանողներից և նրանց գույքից ազատելու և բնակարանը հանձնելու պահանջի մասին քաղաքացիական գործը ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարալիկի նստավայրում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198):
Տեղեկացվում է, որ քաղաքացիական գործով 09.02.2022 թվականին ժամը 11:40 նշանակվել է դատական նիստ, ինչպես նաև պարզաբանվում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցագիրը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են Դատարանի գրասենյակ՝ ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198 հասցեով և (կամ) ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Տեղեկացնում եմ, որ իրավունք ունեք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել հայցադիմումի պատասխան, իսկ հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԻԼՅԱ ԱՓՈՅԱՆ

Հասցե` Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հր. Շահինյան 198

Հեռ..` +374(0242)21898

Էլ. փոստ`