Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/2761/02/12 քաղաքացիական գործով Դատական ծանուցագիր

07.01.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵԿԴ/2761/02/12 քաղաքացիական գործով
Դատական ծանուցագիր
Պատասխանող` «ԶԵՀՐԵՀ» ՍՊ ընկերությանը
/ ք. Երևան, Թումանյան 31 /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/2761/02/12 քաղաքացիական գործն ըստ «Ա.Ե.Մ.Է.Կ» ՍՊ ընկերության ընդդեմ «ԶԵՀՐԵՀ» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:

Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով դատական նիստը նշանակված է 12.04.2022 թվականին, ժամը 10:45-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան,Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:

Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162 ա

Հեռ..` +374 10 57-67-84

Էլ. փոստ`