Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/55746/02/21 քաղքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցագիր:

17.01.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 99- րդ հոդվածի 3-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ- 2 նստավայր` ք.Երևան, Հալաբյան 41 ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com


Գործ թիվ ԵԴ/55746/02/21
<<27>> դեկտեմբերի 2021թ.

Քաղաքացիական գործով հայցվոր
<<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերությանը
/ՀՀ, ք. Երևան, Թումանյան 17/

Ձեր կողմից հայցադիմում էր ներկայացվել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
<<Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին>>:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
<<եթե հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ապա այն դատարանի կողմից չի քննվում, որի մասին միջնորդությունը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը>>:
Տվյալ դեպքում ուսումնասիրելով Ձեր կողմից հայցադիմումով ներկայացված միջնորդությունը՝ Դատարանը պարզել է, որ միջնորդությունը չի պարունակում հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերի կամ դրանցից մեկի առկայության վերաբերյալ հիմնավորումներ, ուստի հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ տեղեկացնում եմ, որ հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը Դատարանի կողմից չի քննվել:


ԴԱՏԱՎՈՐ՝ Հ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ






Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`