Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/47554/02/21 քաղաքացիական գործով ԱՁ Աննա Գևորգյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

19.01.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/47554/02/21
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06-ը դեկտեմբերի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանու իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով Կարեն Դերենիկի Գալստյանի ընդդեմ ԱՁ Աննա Գևորգյանի` պատիվն ու արժանապատվությունը արատավորող զրպարտությունը հերքելու, վիրավորելու և զրպարտելու համար վնասի փոխհատուցում տրամադրելու պահանջների մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

Կարեն Դերենիկի Գալստյանը 20․10․2021թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ԱՁ Աննա Գևորգյանի` պատիվն ու արժանապատվությունը արատավորող զրպարտությունը հերքելու, վիրավորելու և զրպարտելու համար վնասի փոխհատուցում տրամադրելու պահանջների մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ՝ դատավոր Ս․ Սահակյանի/ 29.10.2021թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորը հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ որոշումը ստացել է 22․11․2021թ. և 24․11․2021թ. հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան /հիմք` ծրարի վրա առկա դրոշմակնիք/:
Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը` Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայցադիմումի թերությունները վերացնելու համար առաջին ատյանի դատարանը տրամադրում է եռօրյա ժամկետ` սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 10-12-րդ կետերով սահմանված դեպքերի: Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:
Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ հայցվորը որոշմամբ մատնանշված հայցադիմումում առկա թերությունները վերացրել և այն դատարան կրկին ներկայացրել է եռօրյա ժամկետում` դատարանը գտնում է, որ հայցադիմումը պետք է դատարան ներկայացված համարել այն սկզբնապես ներկայացնելու օրը` 20․10․2021թ.:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, դատարանը

ՈՐՈՇԵՑ

Կարեն Դերենիկի Գալստյանի հայցն ընդդեմ ԱՁ Աննա Գևորգյանի` պատիվն ու արժանապատվությունը արատավորող զրպարտությունը հերքելու, վիրավորելու և զրպարտելու համար վնասի փոխհատուցում տրամադրելու պահանջների մասին, ընդունել վարույթ, ընդունված համարելով այն սկզբնապես ներկայացնելու օրը` 20․10․2021թ.:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան խճ․ 3/9

Հեռ..` 010 201119

Էլ. փոստ`