Թիվ ԵԴ/51012/02/21 քաղաքացիական գործով Նարեկ Կարենի Առաքելյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
19.01.2022
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/51012/02/21
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
23-ը նոյեմբերի 2021 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով «Ակբա բանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Նարեկ Կարենի Առաքելյանի, Կարինե Ռոբերտի Առաքելյանի, Սամվել Արամի Քոչարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,
ՊԱՐԶԵՑ
«Ակբա բանկ» ԲԲԸ-ն 09․11․2021թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Նարեկ Կարենի Առաքելյանի, Կարինե Ռոբերտի Առաքելյանի, Սամվել Արամի Քոչարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը հանձնվել է դատավորի աշխատակազմին 12․11․2021թ․։
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության րենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով դատարանը,
ՈՐՈՇԵՑ
«Ակբա բանկ» ԲԲԸ-ի հայցն ընդդեմ Նարեկ Կարենի Առաքելյանի, Կարինե Ռոբերտի Առաքելյանի, Սամվել Արամի Քոչարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ
Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան խճ․ 3/9
Հեռ..` 010 201119
Էլ. փոստ`