Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/43356/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Սոնա Լևոնի Սարգսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

25.01.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի <<Յունիբանկ>> ԲԲԸ-ի (այսուհետ նաև՝ Բանկ) ընդդեմ Սոնա Լևոնի Սարգսյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող) իրավունքների խախտման և դրա համար գումար վճարելու պարտականության բացակայության փաստը ճանաչելու պահանջի մասին, նախնական դատական նիստը ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի <<Յունիբանկ>> ԲԲԸ-ի ընդդեմ Սոնա Լևոնի Սարգսյանի՝ իրավունքների խախտման և դրա համար գումար վճարելու պարտականության բացակայության փաստը ճանաչելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 23.02.2022 թվականին, ժամը 13:55-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`