Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/5881/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.01.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ/5881/02/18 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Պատասխանող՝ Արմեն Ժորայի Ավետիսյանին
/ՀՀ, ք. Երևան, Ավան, Ռոստոմյան փողոց, տուն 17/1/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Գոհարիկ Ժորայի Ավետիսյանի ընդդեմ Արմեն Ավետիսյանի ՝ ամուսնալուծության, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, անշարժ գույքից բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական նիստի օր է սահմանվել 2022 թվականի մարտի 03-ին, ժամը 12:00-ին (ք.Երևան, Հալաբյան թաղամաս, 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`