Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/21668/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.01.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/21668/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Դատարանի անվանումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Ծանուցվող անձ. <<ՇԱՐԿ>> ՍՊ ընկերություն
Ծանուցման հասցե. ք. Երևան, Վ. Սարգսյան փողոց, 26/1
Նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. երրորդ անձ
Նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. ըստ հայցի Դանիել Արայի Իոաննիսյանի ընդդեմ Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանի, երրորդ անձ` <<ՇԱՐԿ>> ՍՊ ընկերություն` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և ներեղություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի հրապարակում
Դատական ակտի հրապարակման օր և վայր. 26.04.2022 թվական` դատական իշխանության պաշտոնական հրապարակումների ինտերնետային կայք
Գործը քննող դատարանի էլեկտրոնային հասցեն. e-mail։ erebuni-dataran@mail.am,
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-95-րդ և 99-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ սույնով ծանուցվում եք այն մասին, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում` դրանց ծանոթանալու նպատակով:

Դատավոր՝ Գ. Խաչատրյան



Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21668/02/20
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«24» հունվարի 2022 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խաչատրյանը, նախնական դատական նիստում քննության առնելով ըստ հայցի Դանիել Արայի Իոաննիսյանի ընդդեմ Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանի, երրորդ անձ` <<ՇԱՐԿ>> ՍՊ ընկերություն` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և ներեղություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին քաղաքացիական գործը.

ՊԱՐԶԵՑ
Դանիել Արայի Իոաննիսյանի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանի, երրորդ անձ` <<ՇԱՐԿ>> ՍՊ ընկերություն` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և ներեղություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Հայցադիմումը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանին մակագրվել է 20.07.2020 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 23.07.2020 թվականին:
29.07.2020 թվականի ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
29.07.2020 թվականի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/21668/02/20 քաղաքացիական գործով կայացված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել հայցվոր Դանիել Արայի Իոաննիսյանի ներկայացուցիչ՝ Էդգար Հակոբյանը:
24.08.2020 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և գրավոր ընթացակարգով քննելու մասին:
07.09.2020 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ Դանիել Իոաննիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է: Թիվ ԵԴ/21668/02/20 քաղաքացիական գործով <<Հայցադիմումը վերադարձնելու մասին>> Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2020 թվականի որոշումը վերացվել է:
Հայցադիմումը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանի աշխատակազմին է հանձնվել 13.10.2020 թվականին:
16.10.2020 թվականի ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /այսուհետ նաև՝ Դատարան/ որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
12․11․2020 թվականի Դատարանի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
28.10.2021 թվականին հայցվոր Դանիել Արայի Իոաննիսյանի ներկայացուցիչ՝ Էդգար Հակոբյանի կողմից Դատարան է ներկայացվել «Հայցադիմումի առարկան հստակեցնելու պահանջի մասին» վերտառությամբ միջնորդություն, իսկ 25.11.2021 թվականին՝ «Հայցադիմումի առարկան հստակեցնելու պահանջի մասին միջնորդությունը չքննարկելու և այն առանց հետևանքի թողնելու մասին» վերտառությամբ դիմում:
01.12.2021 թվականին հայցվոր Դանիել Արայի Իոաննիսյանի ներկայացուցիչ՝ Էդգար Հակոբյանի կողմից կրկին Դատարան է մուտքագրվել «Հայցադիմումի առարկան հստակեցնելու պահանջի մասին» վերտառությամբ միջնորդություն:
06.12.2021 թվականի Դատարանի որոշմամբ հայցվոր Դանիել Արայի Իոաննիսյանի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է:
Գործին մասնակցող անձինք 24.01.2022 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխով սահմանված պահանջներին համապատասխան, սակայն դատական նիստին մասնակցել է միայն հայցվորի ներկայացուցիչ Էդգար Հակոբյանը:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ և 147-րդ հոդվածներով, դատական նիստն անցկացրել է պատասխանող կողմի և երրորդ անձի բացակայությամբ:
24.01.2022 թվականի դատական նիստին Էդգար Հակոբյանը միջնորդել է Դատարանին գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
Դատարանը, 24.01.2022 թվականի դատական նիստին համարելով, որ առկա է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հիմքեր, եկել է հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջներն առաջին ատյանի Դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով, իսկ 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի Դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ, իսկ 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը, իսկ 298-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, իսկ 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում, իսկ 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ, իսկ 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը (այսուհետ՝ եզրափակիչ դատական ակտ), իսկ օրենքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստում Դատարանի կողմից իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության 167-րդ հոդվածով սահմանված դատավարական գործողությունները, իսկ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին Դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ՝ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացրել հակընդդեմ հայց, միևնույն ժամանակ Դատարանը հաշվի առնելով, որ դեռևս նախնական դատական նիստը չի ավարտվել, ուստի գտնում է, որ քաղաքացիական գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով, իսկ Դատարանի` եզրափակիչ դատական ակտը՝ վճիռը, կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2022 թվականի ապրիլի 26-ին:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով` Դատարանը

ՈՐՈՇԵՑ
1. Ըստ հայցի Դանիել Արայի Իոաննիսյանի ընդդեմ Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանի, երրորդ անձ` <<ՇԱՐԿ>> ՍՊ ընկերություն` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և ներեղություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Թիվ ԵԴ/21668/02/20 քաղաքացիական գործով դատարանի եզրափակիչ դատական ակտը՝ վճիռը, կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2022 թվականի ապրիլի 26-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Գ.ԽԱՉԱՏՐՅԱՆ



Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա

Հեռ..` +374-10-57-66-04

Էլ. փոստ`