Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/10272/02/21 քաղաքացիական գործով պատասխանող՝ Այրըն Մայնինգ Սի Էյ ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

27.01.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Աջափնյակ թիվ 2 նստավայր` ք.Երևան,Հալաբյան փողոց 41Ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 415), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorpetrosyan@mail.am


Քաղաքացիական գործով պատասխանող
Պատասխանող՝ Այրըն Մայնինգ Սի Էյ ՍՊԸ
/ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա 19/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԵԴ/10272/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի` ՀՀ Լոռւ մարզի Մեծ Պարնի համայնքի ընդդեմ Այրըն Մայնինգ Սի Էյ ՍՊԸ-ի՝ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի հարկադիր դադարեցման պահանջների մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Աջափնյակ, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս 40 թիվ ԵԴ/10272/02/21 քաղաքացիական գործով 26.04.2022թ.–ին, ժամը 16:00-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ս.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 093-01-09-28

Էլ. փոստ`