թիվ ԳԴ/1245/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Գոռ Կարապետի Բոզիկյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
01.02.2022
Քաղաքացիական գործով պատասխանող
Գոռ Կարապետի Բոզիկյանին
Հասցե՝ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Միքայելյան փ., 2 փկղ., տուն 1
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/1245/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Սեֆ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Մնացական Արմենի Դաբաղյանի, Գրիշա Նուշիկի Վարդանյանի, Նարեկ Ազատի Խաչատրյանի, Գոռ Կարապետի Բոզիկյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Գոռ Կարապետի Բոզիկյանին (Հասցե՝ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Միքայելյան փ., 2 փկղ., տուն 1), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «փակ դուռ» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/1245/02/21 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2022 թվականի ապրիլի 08-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՇԱՀԲԱԶՅԱՆ