Թիվ ԼԴ/4538/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
01.02.2022
պատասխանող՝ Ստեփան Արշակի Մկոյանին
Հասցեն՝ ք.Վանաձոր, Սիվաշական ավ., 8-13
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ընդդեմ Ստեփան Արշակի Մկոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 01.03.2022 թվականին, ժամը 16:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ի․ԱՍԱՏՐՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`