Թիվ ԵԱԴԴ/2211/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
02.02.2022
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Աջափնյակ-2 նստավայր՝ ք.Երևան,Հալաբյան 41ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ h.shahnazaryan@court.am
Գործ թիվ ԵԱԴԴ/2211/02/17
<<02>> փետրվարի 2022թ.
Քաղաքացիական գործով հայցվոր`
<<Կուչինա>> ՍՊ ընկերությանը
/ՀՀ, Երևան, Մամիկոնյանց 30/
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` <<Կուչինա>> ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, երրորդ անձինք` <<Ռեդի-Սթեդի>> ՍՊ ընկերության, ՀՀ ֆինանսների նախարարության, <<Կուչինա>> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի՝ որպես վնասի հատուցում 32.500.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել էր 03.03.2019թ.-իս, սակայն տեղի է ունեցել վրիպակ, սույն քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է՝ 2022 թվականի ապրիլի <<06>>-ին, ժամը՝ <<11:15>>-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Երևան, Հալաբյան 41 ա հասցեում), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա
Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)
Էլ. փոստ`