Թիվ ԼԴ2/2042/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
02.02.2022
ԼԴ2/2042/02/21 N Ե ________ _/22_
12 հունվարի 2022 թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Պատասխանող՝ Անահիտ Հակոբի Հակոբյանին
/ՀՀ ԼՄ ք. Ալավերդի, Փիրուզյան 5-24/
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 19.11.2021 թվականին որոշմամբ վարույթ է ընդունվել ,,Վեոլիա Ջուր,, ՓԲ ընկերության ընդդեմ Անահիտ Հակոբի Հակոբյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Անահիտ Հակոբի Հակոբյանին հասցեագրված փոստային ծրարը վերադարձվել է դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ սույնով ծանուցվում եք այն մասին, որ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելումասին» 19.11.2021 թվականի որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Միաժամանակ ծանուցվում եք, որ թիվ ԼԴ2/2042/02/21 քաղաքացիական գործով պարզեցված վարույթի կարգով և գործի քննության արդյունքներով կայացվող եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2022 թվականի փետրվարի 07-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ 1. Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից՝ դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ 1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Ծանոթություն. սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 15-րդ օրը համապատասխան դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված:
Հասցե` ՀՀ ԼՄ ք. Տաշիր, Ջահուկյան 19
Հեռ..` (0254)2-25-15
Էլ. փոստ`