Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵՇԴ/1032/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.02.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵՇԴ/1032/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Դատարանի անվանումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը /անվանումը/. Մարգարիտ Կրոլիկովսկա
Նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. ըստ հայցի Արայիկ Մկրտիչի Հարությունյանի, Հարությունյանի ընդդեմ Սամվել Էդուարդի Հովհաննիսյանի, երրորդ անձիք` Էդուարդ Պետրոսի Հովհաննիսյան, Պետրոս Էդուարդի Հովհաննիսյան, Մարգարիտ Վարդգեսի Կրոլիկովսկա` բաժնեմասն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը սեփականատերերին հավասարաչափ բաշխելու պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստ
Նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին. 05.04.2022թ., ժամը 16:15-ին /հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/
Նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. երրորդ անձ
Ծանուցվող անձի հասցե՝ ք. Երևան, Նիզամի փողոց, 28 շենք, բնակարան 33
Գործը քննող դատարանի էլեկտրոնային հասցեն. e-mail։ erebuni-dataran@mail.am,
Նշում`դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` /.../ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատավոր՝ Գ. Խաչատրյան

Գործ թիվ ԵՇԴ/1032/02/17


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ
ԳՈՐՇԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«31» հունվարի 2022թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանը, քարտուղարությամբ Հ. Սարգսյանի՝ նախնական դատական նիստում քննելով ըստ հայցի Արայիկ Մկրտիչի Հարությունյանի, Հարությունյանի ընդդեմ Սամվել Էդուարդի Հովհաննիսյանի, երրորդ անձիք` Էդուարդ Պետրոսի Հովհաննիսյան, Պետրոս Էդուարդի Հովհաննիսյան, Մարգարիտ Վարդգեսի Կրոլիկովսկա` բաժնեմասն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը սեփականատերերին հավասարաչափ բաշխելու պահանջների մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց
28.03.2017 թվականին Արայիկ Մկրտիչի Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Սամվել Էդուարդի Հովհաննիսյանի և խնդրել է ՀՀ, ք. Երևան, Նիզամի փողոց, 28 շենք, 33 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացնել պատասխանող Սամվել Էդուարդի Հովհաննիսյանին պատկանող բաժնեմասը, հնարավոր չլինելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել, ինչպես նաև պատասխանողից բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:
31.03.2017 թվականին ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Հովսեփյանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
27.06.2018 թվականի ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Հովսեփյանի որոշմամբ Էդուարդ Հովհաննիսյանը, Պետրոս Հովհաննիսյանը, Մարգարիտ Կրոլիկովսկայան ներգրավվել են որպես երրորդ անձիք:
17.04.2019 թվականին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է` Արայիկ Մկրտիչի Հարությունյանի հայցն ընդդեմ Սամվել Էդուարդի Հովհաննիսյանի, երրորդ անձիք` Էդուարդ Հովհաննիսյան, Պետրոս Հովհաննիսյան, Մարգարիտ Կրոլիկովսկա` բաժնեմասն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը սեփականատերերին հավասարաչափ բաշխելու պահանջների մասին, մերժել:
24.05.2019 թվականին հայցվորի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:
24.06.2019 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոք բերելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու, ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին:
24.07.2019 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:
20.09.2019 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է.
Արայիկ Մկրտիչի Հարությունյանի անունից բերված վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՇԴ/1032/02/17 քաղաքացիական գործով 2019թ. ապրիլի 17-ի վճիռը, և գործն ուղարկել նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
Վերաքննիչ բողոքով` դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում կայացվող դատական ակտով:
27.11.2019 թվականին թիվ ԵՇԴ/1032/02/17 քաղաքացիական գործը վերամակագրվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Գ. Խաչատրյանին:
Թիվ ԵՇԴ/1032/02/17 քաղաքացիական գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /այսուհետ նաև՝ Դատարան/ դատավոր Գ. Խաչատրյանի աշխատակազմին է հանձնվել` 28.11.2019 թվականին:
03.12.2019 թվականին Դատարանը որոշում է կայացրել թիվ ԵՇԴ/1032/02/17 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին:
26.11.2021 թվականին Դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար սահմանվել է ժամկետ մինչև սույն գործով դատարանի կողմից նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննության նշանակելու մասին որոշում կայացնելը:
Դատավարության մասնակիցները 31.01.2021 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխով սահմանված պահանջներին համապատասխան, դատական նիստին ներկայացել է միայն հայցվորի ներկայացուցիչը:
Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը պետք է ավարտել և գործը նշանակել դատաքննության հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը, իսկ 2-րդ մասի համաձայն՝ դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց համաձայնությամբ նախնական դատական նիստից անմիջապես անցնելու դատաքննության, եթե գործին մասնակցող բոլոր անձինք կամ նրանց ներկայացուցիչները ներկա են նախնական դատական նիստին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված հեռակա դատաքննություն կիրառելու դեպքերի, իսկ 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:

31.01.2021 թվականի նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը՝ պարզելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվել են նախնական դատական նիստում լուծման ենթակա հարցերը, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի պահանջներով՝ համարելով գործը դատաքննության նախապատրաստված և որոշելով ապացույցների հետազոտման հաջորդականությունը, նախնական դատական նիստում որոշել է նախնական դատական նիստն ավարտել և գործը դատաքննության նշանակել 05.04.2022 թվականին, ժամը 16:15-ին՝ դատաքննություն նշանակելու մասին կայացրած որոշումը երեք օրվա ընթացքում ուղարկել նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ, 200-րդ և 361-րդ հոդվածներով` Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արայիկ Մկրտիչի Հարությունյանի, Հարությունյանի ընդդեմ Սամվել Էդուարդի Հովհաննիսյանի, երրորդ անձիք` Էդուարդ Պետրոսի Հովհաննիսյան, Պետրոս Էդուարդի Հովհաննիսյան, Մարգարիտ Վարդգեսի Կրոլիկովսկա` բաժնեմասն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը սեփականատերերին հավասարաչափ բաշխելու պահանջների մասին թիվ ԵՇԴ/1032/02/17 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտել և գործը դատաքննության նշանակել 2022 թվականի ապրիլի 05-ին, ժամը 16:15-ին, դատարանում /ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում/:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա

Հեռ..` +374-10-57-66-04

Էլ. փոստ`