Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/0323/02/16 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

07.02.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածով



Պատասխանող Ռուբեն Պետրոսյանի
ներկայացուցիչ՝ Գայանե Հակոբյանին
/հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Թատերական 1/3/

Երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿԱ Տավուշի մարզային ստորաբաժանմանը
/հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Մայիսի 28/4/


Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՏԴ/0323/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի Նարինե Մովսիսյանի, Նունե Մովսիսյանի, Իրինա Պետրոսյանի, Լուսինե Պետրոսյանի, Հայկ Պետրոսյանի ընդդեմ Հայկ Արսենի Պետրոսյան՝ երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿԱ Տավուշի մարզային ստորաբաժանման՝ գույքը բնեղենով բաժանելու պահանջի մասին, որի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2022 թվականի մարտի 24-ին, ժամը 15:00-ին՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում (հասցե՝ ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` 0126340890

Էլ. փոստ`