Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ/0245/02/21 քաղաքացիական գործով երրորդ անձ Մհեր Վանիկի Դարբինյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում` նախնական դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ

11.02.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով երրորդ անձ
Մհեր Վանիկի Դարբինյանին
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատության 29 շենք, բն. 34

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0245/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Սուսաննա Լևոնի Նավասարդյանի ընդդեմ Ֆենյա Բեգլարի Պետրոսյանի, երրորդ անձ՝ Վանիկ Դարբինյան, Նվեր Վանիկի Դարբինյան, Մհեր Վանիկի Դարբինյան՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժնեմաս առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով երրորդ անձ Մհեր Վանիկի Դարբինյանին (Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատության 29 շենք, բն. 34), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «տեղափոխված» նշումով:

Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի ապրիլի 28-ին, ժամը 12:00-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես երրորդ անձ:

Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՇԱՀԲԱԶՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`