Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/7008/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Գայանե Երվանդի Հովհաննիսյանին ուղղված դատական ծանուցագիր

22.02.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գայանե Երվանդի Հովհաննիսյանին
/Հասցե` Լոռու մարզ, ք. Վանաձոր, տարոն 3, ՔՇՀ 7, 12ա/8/

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ա.Մկոյան, վարույթ է ընդունել հայցադիմումն ըստ «Արեգակ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության հայցի ընդդեմ Ձեզ, Արմեն Ռուբիկի Հարությունյանի և Լենա Հայկազի Հարությունյանի` 189,082.6 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին և որոշում կայացրել գործը պարզեցված վարույթի կարգով քննվելու մասին: Եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2022 թվականի մարտի 11-ին դատական իշխանության պաշտոնական կայքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատարավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`