Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ3/0024/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

07.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Քաղաքացիական գործով պատասխանող
Զօրօ (Զորո) Սերգեյի Գասպարյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Լուսակունք, 1-ին փող., 46 տուն

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում <<ԱՐԱՐԱՏԲԱՆԿ>> ԲԲԸ-ի հայցն ընդդեմ Զօրօ (Զորո) Սերգեյի Գասպարյանի, Սերգեյ Սարգսի Գասպարյանի, Ջուլետա Հրանտի Գասպարյանի և Ստեփան Սերգեյի Գասպարյանի` բռնագանձում տարածելու համար համատեղ սեփականությամբ պատկանող գույքերից բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գուքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ, ինչպես նաև հայցադիմումի և կից ներկայացված փաստաթղթերի պատճենները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող՝ Զօրօ (Զորո) Սերգեյի Գասպարյանին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Լուսակունք, 1-ին փող., 46 տուն), սակայն ծրարը վերադարձվել է Դատարանին:


Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՓԻՆԱՉՅԱՆ





Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` +374 262 4-48-47

Էլ. փոստ`