Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/1320/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Արմեն Գրիգորյանին ուղղված դատական ծանուցում:

07.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Հայտնում եմ, որ թիվ ՍԴ3/1320/02/21 քաղաքացիական գործով 2022թ. փետրվարի 22-ին Դատարանի որոշմամբ նախնական դատական նիստն ավարտվել և նշանակվել է դատաքննություն 2022թ. մարտի 24-ին, ժամը 10:50-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե`ք.Գորիս, Անկախության 4/1, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի համաձայն կից ուղարկվում է «Նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին» ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. փետրվարի 22-ի որոշումը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Անկախության 4/1

Հեռ..` 0284 2-57-82

Էլ. փոստ`