թիվ ԳԴ/0348/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Ամալիկ Մխեյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
10.03.2022
Քաղաքացիական գործով պատասխանող
Ամալիկ Մխեյանին
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, գ. Կարմիրգյուղ, Զ. Շհոյանի փ., տուն 23
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0348/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Ժորա Մեխակի Տոնոյանի ընդդեմ Ամալիկ Մխեյանի` ամուսնալուծության պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Ամալիկ Մխեյանին (Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, գ. Կարմիրգյուղ, Զ. Շհոյանի փ., տուն 23), սակայն ծրարը վերադարձվել է դատարան`«տեղափոխված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՇԱՀԲԱԶՅԱՆ