Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ1/0026/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Հերմինե Ատոմի Հարությունյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման, նախնական դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ

10.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս և 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Հերմինե Ատոմի Հարությունյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան փող. 1նրբ. 8շ., բն.11

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/0026/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Օլյա Դերենիկի Աբրահամյանի ընդդեմ Հերմինե Ատոմի Հարությունյանի, Մարինե Ատոմի Հարությունյանի և Նազիկ Բադոյի Հարությունյանի՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում 1 787 000 ՀՀ դրամի չափով անբաժանելի բարելավումների համապատասխան հայցվոր Օլյա Աբրահամյանի բաժինը մեծացնելու և նշված բնակարանը հրապարակային սակարկությամբ վաճառելու պահանջների մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Հերմինե Ատոմի Հարությունյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան փող. 1նրբ. 8շ., բն.11), սակայն ծրարը վերադարձվել է դատարան`«տեղափոխված» նշումով:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի մայիսի 05-ին, ժամը 17:00-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՇԱՀԲԱԶՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`