Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/5034/02/21 քաղաքացիական գործով պատասխանող «ՉԻՆԹՐԱՔ ՍԵՐՎԻՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ուղղված դատական ծանուցագիր

14.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

«ՉԻՆԹՐԱՔ ՍԵՐՎԻՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
/Հասցե` ՀՀ, ք.Վանաձոր, Տիգրան Մեծի 41 շենք, բն. 25/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում թիվ ԼԴ/5034/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Վահրադյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի ընդդեմ «Չինթրաք սերվիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ պարտավորեցնել «Չինթրաք սերվիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2020 թվականի հունվարի 14-ին «Վահրադյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ակբա Բանկ» բաց բաժնետիրական ընկերության 220410120400000 բանկային հաշվից փոխանցված 1.000.000 դրամը փոխանցել «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված «Վահրադյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության հատուկ հաշվին, պահանջի վերաբերյալ:
Դատարանի որոշմամբ նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2022 թվականի մայիսի 26-ին, ժամը 14:15-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սպիտակի նստավայրում /հասցե՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1/:
Որպես Պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`