«ԹՐԻՅԱՆ» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին
14.03.2022
№ՍնԴ/0292/04/22 14.03.2022թ.
ԴԴ-9.2-
«ԹՐԻՅԱՆ» ՍՊԸ
/ք. Երևան, Մաշտոցի 40/15/
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2022 թվականի փետրվարի 03-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «ԹՐԻՅԱՆ» ՍՊ ընկերությանը(ՀՎՀՀ 00094323, հաշվառման համարը՝ 261.110.07672, գրանցման ամսաթիվը՝ 18.10.2006թ., հասցե՝ քաղաք Երևան, Մաշտոցի 40/15) սնանկ ճանաչելու պահանջի մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 03.02.2022թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին, դիմումի և կից փաստաթղթերի պատճեններն ուղարկել «ԹՐԻՅԱՆ» ՍՊ ընկերությանը` դիմողի կողմից որպես պարտապանի հասցե նշված՝ քաղաք Երևան, Մաշտոցի 40/15 հասցեով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «տեղափոխված է» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 14.03.2022թ-ի որոշմամբ «ԹՐԻՅԱՆ» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ
Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2
Հեռ..` +37410741850
Էլ. փոստ`