Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/3182/02/15 քաղաքացիական գործով Դատական ծանուցագիր

17.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵԿԴ/3182/02/15 քաղաքացիական գործով
Դատական ծանուցագիր
Պատասխանող` «Լյուդվիգ և որդի» ՍՊ ընկերությանը
/ ք. Երևան, Աթոյան 165/1 /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/3182/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի Արթուր Գրիգորյանի ընդդեմ «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության, երրորդ անձինք` «Լյուդվիգ և որդի» ՍՊ ընկերություն, ՀՀ կադաստրի կոմիտե՝ 24.09.2012 թվականի «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության, «Լյուդվիգ և որդի» ՍՊ ընկերության, Արթուր Գրիգորյանի լիազորված անձ Լյուդվիգ Պողոսյանի միջև կնքված «Պարտապան չհանդիսացող անձանց անշարժ գույքի գրավի» թիվ 1C270274 պայմանագիրը չկնքված համարելու պահանջի մասին:

Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով դատական նիստը նշանակված է 20.07.2022 թվականին, ժամը 12:30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան,Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:

Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162 ա

Հեռ..` +374 10 57-67-84

Էլ. փոստ`