Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ1/0026/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Մարինե Ատոմի Հարությունյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում` դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ

29.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Մարինե Ատոմի Հարությունյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Խաչաղբյուր, 3-րդ փ., տուն 3

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/0026/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Օլյա Դերենիկի Աբրահամյանի ընդդեմ Հերմինե Ատոմի Հարությունյանի, Մարինե Ատոմի Հարությունյանի և Նազիկ Բադոյի Հարությունյանի՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում 1 787 000 ՀՀ դրամի չափով անբաժանելի բարելավումների համապատասխան հայցվոր Օլյա Աբրահամյանի բաժինը մեծացնելու և նշված բնակարանը հրապարակային սակարկությամբ վաճառելու պահանջների մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Մարինե Ատոմի Հարությունյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Խաչաղբյուր, 3-րդ փ., տուն 3), սակայն ծրարը վերադարձվել է դատարան`«տեղափոխված» նշումով:

29.03.2022 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակ է մուտքագրվել հայցվորի դիմումը հայցից հրաժարվելու մասին:

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 9-րդ մասը՝ հայցվորի կողմից դատական նիստից դուրս ներկայացված պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը, դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով՝ թիվ ԳԴ1/0026/02/18 քաղաքացիական գործով 2022 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 16:50-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18)` հրավիրվել է դատական նիստ:

Դուք, որպես պատասխանող (Ձեր ներկայացուցիչը), անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև պատշաճ լիազորագրով), 2022 թվականի ապրիլի 11-ին հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18)`նույն օրը ժամը 16:50-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՇԱՀԲԱԶՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`