Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԿԴ/3010/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 258-րդ հոդված

ԿԴ/3010/02/22






Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

31.03.2022թ. ք. Աբովյան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մ. Գևորգյանս, ծանոթանալով Լիլիթ Վազգենի Հակոբյանի ներկայացրած դիմումին և կից փաստաթղթերին,

ՊԱՐԶԵՑԻ

Լիլիթ Վազգենի Հակոբյանը դիմում է ներկայացրել դատարան` Աննման Պատվականի Հակոբյանին անհայտ բացակայող ճանաչելու մասին:
Դիմումը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել 2022թ. Մարտի 22-ին, դատավորի աշխատակազմին է հանձնվել 2022թ. Մարտի 23-ին:
Դատարանն, ուսումնասիրելով ներկայացված դիմումը, արձանագրում է, որ այն ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-122-րդ, 256-257-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան:
Դիմումը ընդդատյա է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին:
Դիմողը միջնորդել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից, պատճառանելով, որ հայրը զոհվել է պատերազմում, ինքը հաշմանդամ է, ունի երեք մանկահասակ երեխա, ընտանիքն անապահով է:
ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողները պարտավոր են ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերը:
ՙՙՊետական տուրքի մասին՚՚ ՀՀ օրենքի 21 հոդվածի համաձայն՝ Պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` ա) պետական տուրքի վճարումից ազատում. /.../:
Նույն օրենքի 31-րդ հոդվածի „գ“ կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
Վերոհիշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ սույն գործով „պետական տուրքի վճարումից ազատում“ արտոնությունը հայցվորի համար կարող է սահմանվել` հաշվի առնելով դիմողի գույքային դրությունը, ընդ որում, դիմողը պարտավոր է ներկայացնել այդ արտոնությունը հաստատող փաստաթղթեր, որոնք վերաբերում են իր գույքային դրությանը:
Տվյալ դեպքում դիմողի կողմից ներկայացվել է իր գույքային դրության վերաբերյալ ապացույցներ, որոնց արդյունունքում Դատարանը հանգում է հետևության, որ դիմողի համար պետք է սահմանել պետական տուրքի գծով արտոնություն:
Դիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր չկան, հետևաբար, դատարանը գտնում է, որ այն պետք է ընդունել վարույթ։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ, 124-րդ, 125-րդ, 256-257-րդ, 199-րդ հոդվածներով,

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Լիլիթ Վազգենի Հակոբյանի դիմումը` անձին անհայտ բացակայող ճանաչելու մասին, ընդունել վարույթ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:




Դ Ա Տ Ա Վ Ո Ր՝ Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆ
Դ Ա Տ Ա Վ Ո Րի օգնական Ջ Նազարյան

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Կոտայքի 8

Հեռ..` +374 222 2-03-98

Վեբ կայք` www.court.am

Էլ. փոստ`