Թիվ ՏԴ/0125/02/17 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցոմ
04.04.2022
Պատասխանող՝ Ռուբեն Արշալույսի Իսահակյանին
/հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ. Վազաշեն, 2 փ., տուն 5/
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՏԴ/0125/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի Մհեր Արծրունու Ղալթախչյանի ընդդեմ Ռուբեն Արշալույսի Իսահակյանի՝ գույքը ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի մասին, որի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2022 թվականի մայիսի 05-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում (հասցե՝ ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ք. Դիլիջան, Շահումյան 15
Հեռ..` 026827112
Էլ. փոստ`