Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/24783/02/21 քաղաքացիական գործով որպես պատասխանող Մադհանկումար Ռաամասամի Մուրուգաիյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

08.04.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6 մաս

Պատասխանող - Մադհանկումար Ռաամասամի Մուրուգաիյանին
/Հասցե՝ ք. Երևան, Հ. Բեկնազարյան փող. 5/16/
Դուք հանդիսանում եք թիվ ԵԴ/24783/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի Էդգար Ալեքսանի Բարսեղյանի՝ ի դեմս լիազոր ներկայացուցիչ Անի Մուրադյանի, ընդդեմ Մադհանկումար Ռաամասամի Մուրուգաիյանի, երրորդ անձինք՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտե և ,Ամերիաբանկե ՓԲԸ՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը պարտավորեցնելու, անշարժ գույքի մասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և որպես դրա հետևանք իրավունքի պետական գրանցումը դադարեցնելու պահանջների մասին, պատասխանող:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դատական նիստի օր է նշանակվել 2022 թվականի հունիսի 28-ին, ժամը 12:20-ին, ք. Երևան, Մ. Խորենացու 162 ա:
Դուք ծանուցվում եք նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին անձնագրով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162 ա, նիստերի դահլիճ N 5/:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու փող., 162ա շ.

Հեռ..` 010576631

Էլ. փոստ`